Ապրիլը և Հայերը

Garegin Nalbandian – Geopolitical Club Armenian Desk
Հայաստանում ռուսաստանի դեսպան Վոլինկինը ասել է թե Հայաստանում Ապրիլին կայանալիք ընտրությունները շատ կարեվոր են ռուսաստանի համար:
https://regnum.ru/news/polit/2249025.html
Այդ ընտրություններ կոչված խաղերն էլ են կրեմլի կողմից ծրագրված: Ինչի՞ հատկապես Ապրիլին, որովհետև Ապրիլ ամիսը 2016 թվին Հայերի համար փոխեց իր իմաստը և ցաղասպանության ամսից դարձավ քաջ և հերոս զինվորներին հիշեցնող ամիս: Հայերին ցեղասպանելու և կոտորելու նպատակով էր Կոլցո Օպերացիան սկսվել 1990 թվի Ապրիլին, պատահական չէր ծրագրված 2016 թվի Ապրիլի հարձակումը Հայ զինվորների վրա, և պատահական չի Վոլինկինի հայտարարությունը Հայաստանում Ապրիլին կայանալիք ընտրությունների մասին նշելով, որ այդ ընտրությունները շատ կարեվոր են ռուսաստանի համար:
Արցախի նախկին ՊՆ Սամվել Բաբայանը, ով 1994 թվին մեր հակառակորդի տարածքային ամբողջականությունը պահպանելու նպատակով ռուսաստանի կողմից պարտադրված հրադադարի խայտառակ պայմանագիրը ստորագրողներից մեկն է եղել, ապրում է ռուսաստնում, և բացի հմուտ զորապետ լինելուց հայտնի է նաև այլ հատկանիշներով որոնց մասին չեմ ցանկանում գրել, որ Հայ ժողովրդի մոտ Արցախի Սպարապետ Սամվել Բաբայանի կերպարը դրական մնա, որոշել է սատարել ՕՐՕ դաշինքին և հայտարարել է, որ ՕՐՕ-ն չհաղթի, նա անձամբ է Հայաստանում ընդվզումներ հրահրելու:
Առաջին հայացքից շատ ողջունելի է և Հայաստանում ապրող մեր հայրենակիցներին էլ հենց Պատերազմի Հերոս է պետք, որ առաջնորդի, բայց ՕՐՕ դաշինքի ՕՕ-ն Ռոբերտ Քոչարյանի Օսկանյանն ու Օհանյանն են: Իսկապես, որ ՕՕ… Դա նշանակում է, որ ՕՐՕ-ի միջոցով գույք պարտքի դիմաց ծրագիրն իրականացնող, Հայ ազգի թշնամի, Ալբանացի Ռոբերտ Քոչարյանն է դե ֆակտո ղեկավարելու Հայաստանը: Ֆեյսբուքի տարածքում խոսքեր են պտտվում թե Ռոբերտ Քոչարյանը ԱՄՆ-ում է բնակություն հաստատել, բայց ըստ լրատվական աղբյուրների, Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայում շատ ակտիվ է, տարբեր հանդիպումներ է կազմակերպում տարբեր հեղինակավոր մարդկանց հետ…
Եկեք չմոռանանք թե ով Մարտի 1-ը կազմակերպեց և ՀՀ Նախագահի աթոռը հանձնեց Սեռժ Սարգսյանին: Սեռժ Սարգսյանն էլ Հայաստանի պետական բյուջջեի հաշվին թանկարժեք գրասենյակ է հատկացրել Ռոբերտ Քոչարյանին: ՈՒրեմն Սարգսյանն ու Քոչարյանը ոչ թե քաղաքական հակառակորդներ են այլ թիմակիցներ են:
Եկեք պարզաբանենք թե այդ դեպքում ի՞նչ է նշանակում Սամվել Բաբայանի հայտարարությունը: Այդ հայտարարությունը նշանակում է, որ Սեռժ Սարգսյանն արդեն իրեն սպառել է և կրեմլը նոր դեսանտ է ուղարկելու Հայաստանը վերահսկելի դարձնելու համար:
ՈՒրեմն կարելի է հետեվություններ անել, որ Հաց Բերող Արթուր Սարգսյանի մահը, Երանոսյան տականքների ՉեՊե-ները, և այլ դեպքեր հենց ուղղված են Հայ ժողովրդին սեռժի դեմ լարելու համար, որ աննկատ իրենց սեռժին թոշակի ուղարկեն կամ հարկ եղած դեպքում նույնիսկ զոհեն և Հայաստանի Գուբեռնատորի (Նահանգապետի) աթոռը զբաղեցնող մի ագենտին փոխարինեն մեկ ուրիշ ագենտով: Ժողովուրդն էլ տաք կլինի և չի հասկանա Վոլինկինի խոսքերը, որ Ռուսաստանի համար շատ կարեվոր են Ապրիլին Հայաստանում նախատեսված ընտրությունները… Այս խոսքերը շատ մտահոգիչ են Հայաստանի համար մանավանդ 2016 թվի Ապրիլից հետո, երբ Ապրիլ ամիսը ցեղասպանության ամսից վերածվեց քաջության և հերոսության ամսի:

© 2015 - 2016 All rights reserved. Users may download and print extracts of content from this website for their own personal and non-commercial use only. Republication or redistribution of Geopolitical Club content is expressly prohibited without the prior written consent.
Address:
1© 2005 - 2015 Design and Development by Saratikyan.com Control
2© 2016 - Design and development by www.ConnectTo.com
Leave a Reply
You must be logged in to post a comment.