Ախալցխայի հայ հասարակությունը Լատվիայի դեսպանի մոտ բարձրացրել է իրեն հուզող մի շարք հարցեր

Մայիսի 8-ին Ախալցխայում տեղի ունեցավ հանդիպում Ախալցխայի հայ հասարակության ներկայացուցիչների եւ Վրաստանում Լատվիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Յանիս Զլամետսի միջեւ: Հանդիպման նպատակն էր ծանոթացնել տեղի հայ հասարակությանը Եվրոպական Միության կողմից Վրաստանի քաղաքացիների համար վիզաների չեղարկման եւ Եվրոպական Միության հետ Վրաստանի ազատ առեւտրային գոտի ունենալու արտոնությունների վերաբերյալ: Նաեւ հետաքրքրվել տեղի հայ հասարակությանը հուզող հարցերով:

Հանդիպման ընթացքում դեսպանը մանրամասն խոսեց վիզաների չեղարկման եւ ազատ առեւտրի պայմանագրի առավելությունների վերաբերյալ, որը ներկայումս ունեն Վրաստանի քաղաքացիները:

Հանդիպման ընթացքում բարձրացվեցին նաեւ տեղի հայ հասարակությանը հուզող հարցեր: Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանը հետաքրքրվեց դեսպանից թե ինքը որպես եվրոպական երկրի դեսպան ինչ կարծի ունի Վրաստանի սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ:

Դեսպանի խոսքերով տվյալ հարցին եզրակացություններ կարող է հայտնել Վենետիկյան հանձնաժողովը, որը զբաղվում է սահմանադրություններով: Նա նաեւ ասաց, որ դա Վրաստանի գործն է եւ կարեւորը սահմանադրության մեջ լինեն պահպանված ժողովրդավարական սկզբունքները: «Մեզ մոտ Լատվիայում երկիրը  եւս խորհրդարանական է եւ խորհրդարանն է ընտրում երկրի նախագահին»,-ասում է Լատվիայի դեսպան Յանիս Զլամետսիսը:

Երկրորդ հարցը Էդուարդ Այվազյանի վերաբերվում էր տարածաշրջանային լեզուների եվրոպական խարտիային, որը ստորագրել, բայց նույն ժամանակ դեռեւս չի վավերացրել Վրաստանը: Դեսպանի խոսքերով ինքը այդ հարցի շուրջ կարող է միայն կիսվել Լատվիայի փորձով ասելով, որ իր երկիրը վավերացրել է տարածաշրջանային լեզուների եվրոպական խարտիան որոշ վերապահումներով: «Մեր երկրի իրավիճակից ելնելով, երբ կողքին ունենք 40 միլիոն բնակչություն ունեցող հարեւան տվյալ խարտիան վավերացրինք որոշ վերապահումներով, սակայն ամեն երկրում իրավիճակը տարբեր է»,-ասում է դեսպանը:

Հանդիպմանը մասնակից Արթուր Դիլբարյանը նախ շնորհակալություն հայտնել Լատվիայի դեսպանին Վրաստանին եվրոմիության ինտեգրման գործում աջակցելու համար, ապա հետաքրքրվեց Լատվիայում առկա մի շարք ներքին խնդիրներով: Դեսպանին իրենց հարցերով հնարավորություն ունեցան դիմելու հանդիպմանը մասնակից մի շարք քաղաքացիներ:

Հանդիպման ավարտին դեսպանը խոսեց նաեւ Վրաստանի ՆԱՏՕ անդամակցության հեռանկարի մասին: Դեսպանի խոսքերով ՆԱՏՕՆ ռազմաքաղաքական դաշինք է եւ այն ունի մի շարք ժողովրդավարական սկզբունքներ ու ոչ միայն, որոնց հետեւելու պայմաններում կարող է երկիրը անդամակցել տվյալ ռազմաքաղաքական դաշինքին, ինչին ի պատասխան Վրաստանի Ժողովուրդների Ժողովրդավարական միության տնօրեն Աշոտ Կավալերյանը հարցրեց թե այդ դեպքում ինչու են ՆԱՏՕ ընդունել Թուրքիայի նման չարիք հանդիսացող պետությանը, որը մինչեւ օրս խաղում է մեկ Ռուսաստանի մեկ ՆԱՏՕ-ի հետ, կամ ինչու ՆԱՏՕ-ն ճնշում չի գործադրել իր անդամ Հունգարիայի վրա երբ վերջինիս դիկտատոր ղեկավարը հանձնեց մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանի իշխանությանը կաշառքի դիմաց, որը սպանել էր Գուրգեն Մարգարյանին հենց ՆԱՏՕ-ի ծրագրի ժամանակ:

Տվյալ հարցը անակնկալ եղավ դեսպանի համար եւ նա պատասխանեց, որ Թուրքիան շատ վաղուց է դարձել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Հունգարիայի մասով դա պետք է հարցնել Հունգարիայի դեսպանին:

«Բրյուսելը Սովետական Միության նման ամեն ինչ չի թելադրում մեկ կենտրոնից: ՆԱՏՕ-ն այդ ժամանակ հայտնեց իր դիրքորոշումը Հունգարիային»,-ասաց դեսպանը:

Հանդիպման ավարտին դեսպանը նշեց, որ ՆԱՏՕ-ի անդամակցության դեպքում երկրները լուծում են իրենց անվտանգության խնդիրները: Նրա կարծիքով պետությունները լուծելով անվտանգության հետ կապված իրենց խնդիրները կարող են դառնալ ավելի ժողովրդավարական:

Դեսպանի ակնարկը պարզ էր, որ այսօր Վրաստանը տարածաշրջանում ունի անվտանգության հետ կապված խնդիր եւ դրանից է գալիս դեպի ՆԱՏՕ եւ Եվրոմիություն Վրաստանի ձգտումը, որը իզորու է լուծել Վրաստանի անվտանգության խնդիրը, ինչի պարագայում ազգային փոքրամասնությունները կունենան ավելի քիչ խնդիրներ եւ երկիրը կդառնա ավելի ժողովրդավարական:

Full article
http://akhaltskha.net/

© 2015 - 2016 All rights reserved. Users may download and print extracts of content from this website for their own personal and non-commercial use only. Republication or redistribution of Geopolitical Club content is expressly prohibited without the prior written consent. Address:
1© 2005 - 2015 Design and Development by Saratikyan.com Control
2© 2016 - Design and development by www.ConnectTo.com

Leave a Reply